15 сент. 2008 г.

Բարև

Ես այսօր որոշեցի սկսել իմ բլոգը։ Ես լրագրող եմ, ինձ ճանաչում եմ մամուլի շրջանակներում։ Իմ լրագրողական առաջին քայլերը արել եմ դեռ 12 տարեկան հասակում՝ ֆլոմաստերով թերթ սարքելով։ Այնուհետև եղավ մագնիտոֆոնի օգնությամբ հաղորդումներ ստեղծելը։ Սրան հետևեց մուտքը ռադիո, այնուհետև թերթը, հետո էլ՝ լրատվական գործակալությունը։ Սեպտեմբերի 20-ին կլրանա իմ 36-ամյակը։ Ես՝ Արտակ Բարսեղյանն եմ։